կարևոր
1594 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-30 18:56
Հասարակություն

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 42-ամյա Ռոբերտ Ե․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Սմբատ Բ․-ի վարած կոմբայնը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի ուղևոր 75-ամյա Մարիետա Չ․-ն «Ձախ հոնքի բաց վերք, ԳՈՒՎ հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։