|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ փրկարարները մարել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից։