կարևոր
1072 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-30 13:22
Հասարակություն

Այսօր հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է

Այսօր հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը գրում է․

«Հուլիսի 30-ը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան մասնաճյուղի համահիմնադիր, վտանգված հայկական հուշարձանների ուսումնասիրության առաջամարտիկ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է:

Հուշարձանագետ… այս բառը հնարավոր չէ գտնել բառարաններում, այն ստեղծվել է բնութագրելու ընդամենը մեկ մարդու մաքառումը: Եվ եթե մի օր այն իր արժանի տեղը գտնի բառարաններում, ապա բացատրության մասում կգրվի ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ:

Շնորհավոր ծնունդդ, սիրելի ուսուցիչ, քո գործը շարունակվում է»։

Սամվել Կարապետյանը հայազգի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահն է։ Տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարավոր հուշարձաններ և հայկական հետքեր։ Հեղինակել և համահեղինակել է հայկական հուշարձանների, հայկական ճարտարապետության և հայոց պատմությանն առնչվող տասնյակ գրքեր, գիտական հարյուրավոր հոդվածներ, բազմաթիվ քարտեզագրքեր։