կարևոր
811 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-21 23:55
Հասարակություն

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում. քաղաքապետարան

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում. քաղաքապետարան

Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝

39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,

6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,

1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,

3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։

Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։