|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 10-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առեւտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 4 գնանկում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ վարունգի համար՝ 34 դրամ կամ 10.2%:
Միջին գնանկում արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 50 դրամ կամ 9.4%, ադամաթուզ 1կգ՝ 17 դրամ կամ 2.3 %, հնդկաձավար 1կգ՝ 9 դրամ կամ 1.2 % եւ ալյուր «Բաղրամյան» 25 կգ՝ 14 դրամ կամ 0.2 % ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում: