|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ երեկոյան՝ 29.11.2021թ, covid19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Վերահսկողություն է կատարվել 24 տնտեսավարողի մոտ, կազմվել է 2 արձանագրություն:
Երևանում իրականացվող ստուգայցերին մասնակցել են նաև ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։