|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Որոշումը կայացրել է դատավոր Էմմա Ավագյանը, որով հաստատվել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։
«Մասնավորապես, բավարարելով բողոքը՝ Դատարանն արձանագրել է, որ Մակար Սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:
Տիկին Էմմա Ավագյանի պաշտոնավարման սկիզբը խոստումնալից է»,- նշել է Ֆանյանը։