|
Փոխարժեքներ
15 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.25 |
| EUR | ⚊ | € 419.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6995 |
| GBP | ⚊ | £ 492.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանից և Սիրիայից կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը։
«Կարծում եմ՝ լավ կլինի դուրս գալ Հարավային Լիբանանից և Հարավային Սիրիայի որոշ շրջաններից։ Այդ դեպքում, գուցե, իրավիճակը մի փոքր հանդարտվի։ Որովհետև մենք պետք է մեր էներգիան կենտրոնացնենք ավելի կարևոր հարցի՝ Իրանի վրա»,- Fox News-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ նախագահը՝ նաև հայտարարել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կցանկանար գործողություն իրականացնել «Հըզբոլլահի» դեմ.
«Ահմեդ ալ-Շարաան կցանկանար գործողություն իրականացնել «Հըզբոլլահի» դեմ, և նա դա այլ կերպ կանի։ Նա շենքեր չէր քանդի։ Ես ատում եմ, երբ շենքեր են ոչնչացվում։ Կարծում եմ՝ նա դա ավելի ճշգրիտ կանի»։