|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկացի զինվորականները Սիրիայից դուրս են բերել «Իսլամական պետություն» խմբավորման երկու զինյալի, որոնք «Բիթլզ» անունով հայտնի դահիճների խմբից են:
ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում գլխատումների հետ կապ ունեցող ԻՊ երկու զինյալի արդեն դուրս է բերել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող անվտանգ վայր՝ Սիրիայում ծավալվող իրադարձությունների ֆոնին: «Նրանք վատերից ավելի վատն են»,- գրել է նա:
Ավելի վաղ Washington post-ը տեղեկություն էր տարածել, որ ամերիկացի զինվորականները Սիրիայում հսկողության տակ են վերցրել մոտավորապես 40 մարդու, ենթադրաբար՝ «Իսլամական պետության» զինյալների: