|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, փաստացի վկայում են երկրների միջև փոխըմբռնման հուշագրի չպահպանման մասին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը,
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նախագահի և այլ ամերիկացի պաշտոնյաների՝ Իրանի ժողովրդի հասցեին արված հայտարարությունները դիտարկում է որպես փոխըմբռնման հուշագրի չպահպանման ուղղակի ընդունում», - նշվում է հայտարարության մեջ;
Նշենք, որ ԱՄՆ-ն և Իրանը երկրորդ գիշերն անընդմեջ փոխանակվել են հարվածներով։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են Իրանի շուրջ 90 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգեր և ռազմական ենթակառուցվածքներ։
Իրանը հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը։ Թեհրանը հայտարարել է նաև, որ պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Քաթարում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։