|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Panorama-ն փոխանցում է, որ միջազգային հեղինակավոր Reuters գործակալությունը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը՝ ներկայացնելով Հայաստանի իրավապահների իրականացրած գործողություններն ու դրանց քաղաքական արձագանքը։ Աղբյուրը Ծառուկյանին ներկայացնում է որպես պրոռուսական կուսակցության առաջնորդ։
Հրապարակման մեջ նշվում է, որ երեկ բավարարել է քննիչների միջնորդությունը և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառել երկու ամսով նախնական կալանք՝ նշելով, որ նրան կասկածում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ և գործը վերաբերում է 2022-2024 թվականներին Իրանից շուրջ 21 միլիոն դոլարի տրանսպորտային միջոցների, վառելիքի և այլ ապրանքների ներմուծմանը, որը, ըստ քննության, իրականացվել է խարդախ ճանապարհով։
Reuters-ը նաև անդրադարձ է կատարել ձերբակալությունից առաջ խուզարկություններին Ծառուկյանի բնակարանում և նրա բիզնես գործունեության հետ առնչվող շուրջ 70 հասցեներում, այդ թվում՝ կոնյակի և ցեմենտի գործարաններում, ինչպես նաև մարզական համալիրում։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ծառուկյանի պաշտպանները հայտարարել են՝ բողոքարկելու են դատարանի որոշումը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։