|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արեւմտահայաստանի Վանի նահանգի հոկտեմբերի 23-ի երկրաշարժը լուսաբանել է նաեւ հեղինակավոր Reuters գործակալությունը, սակայն պաշտոնական Անկարան գործակալությունից պահանջել է խմբագրել տարածած տեղեկությունը:
Տարաձայնությունը ծագել է այն պատճառով, որ հոդվածում ներկայացվել է նաեւ Վան քաղաքի պատմությունը, եւ Reuters-ը անդրադարձել է թուրքերի կողմից հայերի դեմ իրականացված կոտորածներին և բռնագաղթին. գրում է «Միլլիեթ»-ը: Թուրքական օրաթերթը փորձել է պարզել՝ ինչո՞ւ է Reuters գործակալությունը նման շեշտադրումներով ներկայացրել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը:
«Միլլիեթը» եզրակացնում է, որ քուրդ բնակչության և հայերի ջարդերի վերաբերյալ տեղեկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ թուրքերի հանդեպ բացահայտ թշնամանքի դրսևորում: «Կարծես այդ տեղեկությունը ոչ թե Reuters–ն է հաղորդել, այլ «Երևան» լրատվական գործակալությունը»,- գրում է «Միլլիյեթը»՝ ավելացնելով. «Սակայն Reuters-ը թուրքական կողմի հակազդեցության արդյունքում հանել է վերոնշյալ նախադասությունը և նյութը վերաթողարկվել է»: