կարևոր
1315 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-08 21:06
Աշխարհ Տնտեսական

Վառելիքի հետ կապված խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում. Պուտին

Վառելիքի հետ կապված խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ երկրում վառելիքի պակասի խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում։

«Վառելիքի հետ կապված դժվարությունները ժամանակավոր են. դրանք կապված են նաև հանգստյան, արձակուրդի սեզոնը խաթարելու՝ հակառակորդի ցանկության հետ»,- կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը՝ հավելելով, որ Կիևը հաջողության չի հասնի։

«Կիևը ցանկանում է վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը, սակայն հիմնական նպատակը հասարակության մեջ նյարդ ու անհանգստություն մտցնելն է։ Սակայն Ռուսաստանի էներգետիկ ոլորտն անվտանգության մեծ ներուժ ունի, ուստի Կիևը հաջողության չի հասնի»,- ասել է Պուտինը։

Նա նաև հանձնարարականներ է իջեցրել իրավասու մարմիններին՝ բավարարել պետական գերատեսչությունների և իրավապահ մարմինների վառելիքի պահանջարկը, հավելել է, որ քաղաքացիներն էլ չպետք է դիզվառելիքի դեֆիցիտի հետ կապված խնդրից տուժեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը դիզելային վառելիքի արտահանման վրա լիակատար արգելք է դրել։