Փոխարժեքներ
05 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Սիբիրի ուժը 2» նախագծի շրջանակներում գները շուկայական բնույթ են կրում։ Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել խորհրդային տարիներին տարածված «Մենք նավթը բարեկամաբար տալիս ենք Եվրոպային» կատակին և մոդերատորի հարցին, թե արդյոք «Սիբիրի ուժը» Չինաստանին են տալու:
«Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք․ ա)շուկայական բնույթ ունեն բ)հաշվարկվում է փաստացի նույն բանաձևով, որով հաշվարկվում էին Եվրոպա մատակարարումների ժամանակ։ Բանաձևը նույնն է, այն միանգամայն շուկայական է»,-ասել է ՌԴ առաջնորդը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։
Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ՏԱՍՍ-ին ասել էր, որ Չինաստանի համար «Սիբիրի ուժը 2» գազատարով անցնող գազի մատակարարման գինն ավելի ցածր կլինի, քան Եվրամիության երկրների համար: Գազը Չինաստան է գնում Արևելյան Սիբիրի հանքավայրերից, և այդ երթուղին ավելի կարճ է, քան այն, որով հիմա է անցնում գազը:
Իր հերթին Մոնղոլիայի վարչապետ Գոմբոժավին Զանդանշատարն ասել է, որ «Սիբիրի ուժը 2» գազատարով տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ է անցնելու: Նա պարզաբանել է, որ Մոնղոլիան միայն տարանցիկ երկիր չէ, այն կարող է և՛ սպառել, և՛ գնել բնական գազը՝ Մոնղոլիայի խոշոր քաղաքները միացնելով այդ գազատարին։
«Դա կօգնի արդյունաբերության զարգացմանը, բնապահպանական աղետների դեմ պայքարին, ինչպիսին է ձմռանը Ուլան Բատորում կուտակվող ծուխը, նոր հնարավորություններ կբերի Մոնղոլիայի տնտեսությանը և կօգնի լուծել հրատապ խնդիրները»,-ավելացրել է նա: