Միասին կարող ենք
կարևոր
688 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-03 18:09
Աշխարհ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿ

Վարակիչ հիվանդությունների մեծ ալիք է սպառնում Վենեսուելային ավերիչ երկրաշարժից հետո։ Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տնօրեն Սիրո Ուգարտեն։

«Առողջապահական ռիսկերի առումով, բնակչության ավելի լայն շրջանակի, բայց հատկապես ժամանակավոր կացարաններում ներկայումս ապրող մարդկանց համար, մեծանում է պատվաստանյութերով կանխարգելելի հիվանդությունների, ինչպիսիք են կարմրուկը, դիֆթերիան և կապույտ հազը, բռնկման ռիսկը», – ասել է նա ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ։

Ավելին, մեծանում է միջատների և ջրային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, այդ թվում՝ դենգեի տենդի, չիկունգունիայի և լուծի հիվանդությունների բռնկման ռիսկը, հավելել է նա։

Երկրում պատվաստումների ծածկույթը ցածր էր նույնիսկ աղետից առաջ, իսկ հիմա՝ հիվանդանոցների փլուզումից հետո, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, նշել է Ուգարտեն։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին գրանցվել են իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։

Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում: Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 2,595-ի, վիրավորներինը՝ 12,400-ի։

Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը:
Վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։