Միասին կարող ենք
կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 23:17
Տարածաշրջան

ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել

ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել

Ռուսաստանը կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Վրաստանից չկառավարվող Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։ Ռուսական կողմը այս կոչն արել է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումների 67-րդ փուլում, որը տեղի է ունեցել Ժնևում հունիսի 30-ից հուլիսի 1-ը։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` տեղեկությունը տարածել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի համանախագահությամբ բանակցություններին մասնակցել են Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ բոլոր կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը բանակցությունների Ժնևյան ձևաչափին, որը շարունակում է լինել Թբիլիսիի, Սուխումիի և Ցխինվալիի միջև ուղիղ երկխոսության հարթակ։

Ռուսական պատվիրակության գնահատմամբ` տարածաշրջանում համեմատաբար հանգիստ իրավիճակը պահպանվում է բանակցային մեխանիզմների գործադրման շնորհիվ։

Աղբյուրը՝ Aliq.ge