|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լեհաստանը 250 Abrams տանկ գնելու մասին համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ի հետ, հայտնում է Reuters-ը։
Abrams տանկերի վաճառքը Լեհաստանին, որտեղ նույնպես տեղակայված է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ապագա օբյեկտը, Միացյալ Նահանգների հետ պաշտպանական խորը եւ աճող հարաբերությունների եւս մեկ նշան է: Դա տեղի է ունենում Լեհաստանում մոտ 5000 հավելյալ ամերիկյան զորքերի տեղակայումից, ինչպես նաեւ լրացուցիչ կործանիչների տեղակայումից հետո՝ ուկրաինական ճգնաժամին Վաշինգտոնի արձագանքման շրջանակներում:
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ գործարքի արժեքը կազմում է մոտ 4,75 մլրդ դոլար, եւ առաջին տանկերը կմատակարարվեն այս տարի: