|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ՝ հունիսի 29-ին, Արևմտահայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպվեց «Ուխտն ի Մաշտոց» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա գտնվեցին ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավդալյանը, սցենարիստ Արփի Սուքիասյանը և ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցած այլ մտավորականներ։
Նախքան ֆիլմի ցուցադրությունը Արտակ Ավդալյանն ու Արփի Սուքիասյանը հակիրճ ներկայացրեցին, թե ինչպես է ծնվել նման ֆիլմ նկարահանելու գաղափարը, և ինչ բարդությունների միջով է անցել ստեղծագործական թիմը հատկապես Արևմտյան Հայաստանում։
«Ուխտն ի Մաշտոց» ֆիլմը նվիրված է մի քանի հայերի ուխտագնացության պատմությանը, ովքեր այն սկսել են Մաշտոցի շիրիմի մոտից՝ Օշականից, հասել մինչև Տարոնի Հացեկաց գյուղ և Հայ գրերի գյուտի ընթացքում Սուրբ Մեսրոպ Մատոցի անցած այլ ճանապարհներ։
Միջոցառման վերջում ֆիլմի ստեղծմանը մասնակից մտավորականները պատասխանեցին ներկաների հարցերին։