|
Փոխարժեքներ
26 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Սույն թվականի հունիսի 29-ին, երկուշաբթի, ժամը 16։30-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կկազմակերպվի «Ուխտն ի Մաշտոց» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա կգտնվեն և ֆիլմի ստեղծման պատմությունը կներկայացնեն նրա հեղինակները։
«Ուխտն ի Մաշտոց» փաստավավերագրական ֆիլմը նվիրված է դեպի Արևմտահայաստան կատարված մի ուխտագնացության պատմությանը, ուխտագնացություն, որը մեկնարկել է Օշական գյուղից, ուր գտնվում է Մաշտոցի շիրիմը, և հասել մինչև նրա ծննդավայր Հացեկաց գյուղը։
Ռեժիսորը բազմաթիվ ֆիլմերի հեղինակ Արտակ Ավդալյանն է։ Նման ֆիլմ նկարահանելու նախաձեռնության հեղինակներն են Արփի Սուքիասյանն ու Վարդուհի Գրիգորյանը։ Նախագիծը կյանքի է կոչվել Բունիկ/Bounik մշակութային հարթակի կողմից, որը զբաղվում է Օշականի պատմամշակութային ժառանգության պահպանմամբ։
Ֆիլմի ստեղծման և ուխտագնացության գործընթացում ներգրավված են եղել նաև Նորայր Գրիգորյանը, Գևորգ Խաչատրյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմինե Հովհաննիսյանը և օպերատոր Բորիս Վարդանյանը։
Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ՝ 29․06․2026 (երկուշաբթի)
Ժամ՝ 16։30
Հասցե՝ Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ։