Միասին կարող ենք
կարևոր
712 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-29 23:06
Աշխարհ

Սերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասին

Սերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարող է հայտարարել իր հրաժարականի մասին մինչև սեպտեմբերի սկիզբ։

«Այո, տրամաբանական է, որ մենք շուտով ընտրություններ կունենանք։ Երբ ես ասում եմ «շուտով», ես նկատի ունեմ առաջիկա երեք-չորս ամիսների ընթացքում։ Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում առաջադրվելուն, ապա ինչ էլ որ անեմ և ինչ որոշում էլ կայացնեմ, դա թափանցիկ կլինի, ինչպես իմ հրաժարականի հայտարարության դեպքում։ Երբ դա տեղի ունենա, դա ոչ մեկի համար անակնկալ չի լինի, լինի դա օգոստոսին, թե սեպտեմբերի 1-ին՝ մարդկանց համար դա կարևոր չէ։ Նրանք կարող են սպասել դրան հիմա կամ հուլիսի վերջին»,- նշել է Սերբիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հունիսի 27-ին Վուչիչը հայտարարել է, որ հրաժարական կտա պետության ղեկավարի պաշտոնից «մի քանի շաբաթից» և խոստացել է օգնել իշխող Սերբական առաջադեմ կուսակցությանը հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։