|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ, այդ թվում՝ շուրջ 680 հազար երեխա, մարդասիրական օգնության կարիք ունի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության մեջ։
Հանրապետության մայրաքաղաք Կարակասում վնասվել է 432 դպրոց, այսինքն՝ «տարածաշրջանի ուսումնական հաստատությունների ավելի քան մեկ երրորդը»։ Դրա հետ մեկտեղ երկրաշարժից փրկված դպրոցները ժամանակավորապես օգտագործվում են որպես ապաստարաններ անօթևան մնացած ընտանիքների համար։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին գրանցվել են իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։
Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում: Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 1450-ի։
Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը:
Վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։