Միասին կարող ենք
կարևոր
1087 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-26 21:49
Հասարակություն

Այս ամենը կրում է ընդգծված անձնական բնույթ. իմ խմբագիրը չի՛ կարող հանցագործ լինել. Արամ Դավթյանը՝ Հասմիկ Վիրաբյանի ձերբակալության մասին

Այս ամենը կրում է ընդգծված անձնական բնույթ. իմ խմբագիրը չի՛ կարող հանցագործ լինել. Արամ Դավթյանը՝ Հասմիկ Վիրաբյանի ձերբակալության մասին

Լրագրող Արամ Դավթյանը գրում է.

«Հարգելի՛ հետևորդներ, այսօր բոլորիս համար ծանր ու անարդար մի իրադարձություն է տեղի ունեցել. ձերբակալվել է մեր լրատվականի խմբագիր Հասմիկ Վիրաբյանը։

Մամուլում արդեն իսկ շրջանառվում են լուրեր, թե ձերբակալությունը կապված է «խարդախության» ենթադրյալ գործի հետ։ Որպես նրա կողքին աշխատող և նրան ճանաչող մարդ՝ ես, մեղմ ասած, համաձայն չեմ այդ վարկածի հետ։ Իմ խորին համոզմամբ՝ այս ամենը կրում է ընդգծված անձնական բնույթ և նպատակ ունի հարվածելու նրան։

Բացարձակ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ իմ խմբագիրը չի՛ կարող հանցագործ լինել։ Ցանկացած մարդ, ով կյանքում գեթ մեկ անգամ շփվել է Հասմիկ Վիրաբյանի հետ, կարող է փաստել նրա բացառիկ ջերմությունը, մտերիմ ու հոգատար վերաբերմունքը բոլորի հանդեպ։ Նա այն մարդն է, ով երբեք անտարբեր չի անցել որևէ մեկի խնդրի կողքով։

Ես ավելի քան վստահ եմ՝ Հասմիկն իր տեսակի, անսահման բարության և մարդկանց վստահելու պատճառով է այսօր հայտնվել անազատության մեջ։

Մենք հավատում ենք արդարությանը և թույլ չենք տալու, որ մաքուր ու ազնիվ մարդու անունը արատավորվի»։