|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկից։
Հիվանդանոցում երեխայի հարազատները հայտնել են, որ իրենց շենքի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել, ինչից հետո երեխայի և ընտանիքի անդամների մոտ դիտվել է հազ, թուլություն։Երեխան նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել է թունաբանական կլինիկա։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այն բնակարանը, որտեղից երեխան հոսպիտալացվել է, գտնվում է շենքում, որը գազաֆիկացված չէ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների ինքնությունը։