Միասին կարող ենք
կարևոր
718 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-24 21:18
Աշխարհ

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի նոր ռեժիմ է հաստատվել, սակայն հարվածները Լիբանանին ամբողջությամբ չեն դադարել։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, մի քանի օր տևած հարաբերական դադարից հետո այսօր Իսրայելը կրկին ակտիվացել է։

Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ Լիբանանի հարավում գտնվող Կֆար Ռեմմանի մոտակայքում իսրայելական անօդաչու թռչող սարքի՝ ավտոմեքենային հարվածելու հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածել է Նաբատիայի շրջանին, կան վիրավորներ։