|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայրում «BMW X5»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով առանց թարթիչ միացնելու կտրուկ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով էլ ինքը հայտնվել է դաշտում։
«Kia Sorento»-ի վարորդը, ով նույնպես գտնվում էր դեպքի վայրում չէր ընդունում իր մեղավորությունը։