Միասին կարող ենք
կարևոր
1183 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-16 13:53
Աշխարհ

Հունգարիայի խորհրդարանն օրենսդրական փոփոխություն է կատարել՝ բացառելու Օրբանի վերադարձը

Հունգարիայի խորհրդարանն օրենսդրական փոփոխություն է կատարել՝ բացառելու Օրբանի վերադարձը

Հունգարիայի խորհրդարանը երկուշաբթի օրը հաստատել է սահմանադրական փոփոխությունը, որը թույլ է տալիս վարչապետներին պաշտոնավարել առավելագույնը ութ տարի։ Դա փաստացի արգելում է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանին կրկին զբաղեցնել այդ պաշտոնը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարն ապրիլին կայացած ընտրություններում 16 տարի անց հեռացրեց Օրբանին՝ խորհրդարանում ստանալով երկու երրորդի մեծամասնություն, որը թույլ է տալիս նրա կուսակցությանը չեղարկել կամ փոփոխել Օրբանի կողմից ընդունված օրենսդրությունը, այդ թվում՝ սահմանադրությունը։

Սահմանադրական փոփոխությամբ նախատեսվում է, որ այն անձինք, ովքեր նախկինում առնվազն ութ տարի զբաղեցրել են վարչապետի պաշտոնը, այլևս չեն կարող ընտրվել վարչապետ։ Այս դրույթը վերաբերում է 1990 թվականի մայիսի 2-ից հետո զբաղեցրած վարչապետական ժամկետներին։

Փոփոխության համաձայն՝ վարչապետները պարտավոր են լքել պաշտոնը ընդհանուր առմամբ ութ տարվա պաշտոնավարման կամ երկու ժամկետի ավարտից հետո։

Սահմանադրական փոփոխությունը նաև հիմք է ստեղծում կառավարության կողմից հիմնադրված Ինքնիշխանության պաշտպանության գրասենյակի լուծարման համար։ Գրասենյակը քննադատության էր արժանացել ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին «օտարերկրյա շահերին» ծառայելու մեջ մեղադրելու համար։

Բացի այդ, փոփոխությամբ պետությանը վերադարձվում են այսպես կոչված հանրային շահերի ակտիվների կառավարման հիմնադրամների հիմնադիրների իրավունքները։ Ավելի վաղ Օրբանի կառավարությունը հարյուրավոր միլիարդավոր ֆորինտների արժեք ունեցող պետական ակտիվներ էր փոխանցել այդ հիմնադրամներին։