|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
«Հրապարակ» թերթը գրում է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների, խզել է կապերը կուսակցության հետ, հեռացել ԲՀԿ-ից։
Մելքումյանը, որ Ծառուկյանի առաջնորդած կուսակցության նախընտրական ցուցակում 13-րդն էր եւ այն եզակի կուսակցականներից, որին իշխանափոխությունից հետո Ծառուկյանը պահել էր կողքին, նաեւ իր հեռուստաընկերությամբ հաղորդում էր վարում։
Թե ինչն է ԲՀԿ-ին այս նեղ պահին թողնելու պատճառը, մեզ ասացին, որ վախեցել է իշխանության մահակից, որ իրեն էլ կհեռացնեն Տնտեսագիտական համալսարանից, որտեղ դասավանդում է: Գուցե նաեւ պարտադրել են, որ կուսակցությունից հեռանալու որոշում կայացնի։
Երեկ մեզ չհաջողվեց ԲՀԿ-ից մեկնաբանություն ստանալ, Մելքումյանն էլ արձագանքեց մեր զանգին, լսեց հարցը, բայց չպատասխանեց՝ ասելով, որ համալսարանում քննություն է վերցնում ուսանողներից։ Խնդրեցինք` գոնե հաստատել կամ հերքել՝ հեռացե՞լ է ԲՀԿ-ից, բայց Մելքումյանն անդրդվելի մնաց։