Միասին կարող ենք
կարևոր
412 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-14 16:10
Հասարակություն

Միքայել Մելքումյանը ներկայացրեց նոր տնտեսական քաղաքականության 10 առաջնահերթ քայլերը

Հայաստանն այսօր վեր է ածվել մեծ գլխով ու փոքր մարմնով տնտեսական կառուցվածքի, «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության պանելային քննարկման ժամանակ ասաց Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։

«Այսինքն՝ Հանրապետության առևտրի ծառայությունների 80-85 տոկոսի ավելին կուտակված է Երևանում, Երևանը դարձել է ապրելու համար անհարմար միջավայր»,- նշեց նա։

Մելքումյանն առաջարկում է, որ Հայաստանի 10 մարզ դառնա հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի։

Նրա խոսքով՝ ներդրումները գալիս են այնտեղ, որտեղ եկամուտ ստանալու համար պայման կա։

«Որպեսզի մենք դառնանք նորմալ երկիր, նորմալ տնտեսական մոդելով զարգանանք, մեզ պետք է թոշակ՝ նվազագույն կենսապահովման զամբյուղից ոչ պակաս»,- նշեց Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։