|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իսրայելը կարող է դադարեցնել կամ զգալիորեն կրճատել հարձակումները Լիբանանի խորքային շրջաններում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող համաձայնագրի ֆոնին։
Իսրայելական պետական Kan հեռարձակող ընկերության տվյալներով՝ Իսրայելը պատրաստվում է նվազեցնել հարվածները, որպեսզի «չվնասի» Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր պայմանավորվածությանը։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ՑԱԽԱԼ-ը չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց՝ նույնիսկ Իրանի հետ հնարավոր համաձայնության պայմաններում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կատարի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար։