Միասին կարող ենք
կարևոր
967 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 21:27
Հասարակություն

Կամրջի փլուզումից հետո երթևեկությունը կազմակերպվում է մեկ գոտիով

Կամրջի փլուզումից հետո երթևեկությունը կազմակերպվում է մեկ գոտիով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է.

«Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։

Դեպքից անմիջապես հետո ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անձնակազմը մեկնել է դեպքի վայր: Տեղում է նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Այս պահին տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ կարճ ժամանակում կմեկնարկեն ճանապարհի նշված հատվածի նորոգման աշխատանքները:
Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան»: