Փոխարժեքներ
13 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելությունների հասնել Ռուսաստանի նկատմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» վավերագրական ֆիլմի՝ նախկինում չհրապարակված հատվածում հայտնել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքի մոտ «թքած ունենալու վերաբերմունք» է մնացել ՌԴ պետական ռազմավարական շահերի նկատմամբ։
«Ոչ միայն թքած ունենալու վերաբերմունք, այլև այս ամենը կապված էր աշխարհաքաղաքական որոշակի առավելությունների հասնելու բացահայտ ցանկության հետ», - ընդգծել է Պուտինը։
Ըստ նրա, Ռուսաստանի համար պարզ դարձավ, որ իր հետ հաշվի չեն նստի, քանի դեռ նա իր մասին չի հայտարարի որպես ինքնիշխան տերություն, որը կարող է պաշտպանել իր ապագան։
«Պարզ դարձավ, որ քանի դեռ մենք մեզ չենք հայտարարի որպես ինքնուրույն, ինքնիշխան տերություն, որը կարող է պաշտպանել իր ապագան, մեզ հետ հաշվի չեն նստի», - նշել է Ռուսաստանի նախագահը։