Միասին կարող ենք
կարևոր
1087 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-10 10:16
Քաղաքական

ՀՀ-ում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշմամբ․ Զախարովա

ՀՀ-ում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշմամբ․ Զախարովա

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի աննախադեպ միջամտության ներքո: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Աննախադեպ ճնշում ընդդիմության նկատմամբ։ Մի կողմից, դա այն է, ինչ ակնհայտորեն իրականացնում էին Հայաստանի իշխանությունները՝ որպես հայեցակարգ։ Եվ Արևմուտքի միջամտությունը նույնքան աննախադեպ է, իմ կարծիքով, այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով կայացած ընտրությունները։