Միասին կարող ենք
կարևոր
631 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-28 23:35
Աշխարհ

Մեր համբերությունն անսպառ չէ․ ԱՄՆ ֆինանսների նախարարը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Մեր համբերությունն անսպառ չէ․ ԱՄՆ ֆինանսների նախարարը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է ստիպված լինել վերսկսել Իրանի դեմ հարվածները։

«Մեր համբերությունն անսպառ չէ․ նախագահ Թրամփը միշտ կնախընտրի խաղաղության համաձայնագիրը, բայց եթե նախագահ Թրամփը որոշի, որ չի կարող հասնել համաձայնության, ապա հարվածելու տարբերակը կրկին կիրագործվի», – ասել է Բեսենթը ճեպազրույցի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ Թրամփը հստակ ներկայացրել է ամերիկյան կողմի պահանջները։

«Իրանը պետք է հանձնի բարձր հարստացված ուրանը․ նրանք չեն կարող միջուկային զենք ստեղծել, և Հորմուզի նեղուցը պետք է ազատորեն հասանելի լինի։ Նա չի ընդունի վատ գործարք»։