Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-09-09 16:56
Տարածաշրջան

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Fox Business Network-ին տված հարցազրույցում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել. հաղորդում է թուրքական sozcu.com.tr կայքը:

«Ռուսաստանից Ս-400-ներ գնելու համար տարբերակներ ենք փնտրում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար: Դեռևս վերջնական որոշում չենք կայացրել»,- հայտարարել  է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ սկսել էր պատժամիջոցներ կիրառել այն բանից հետո, երբ Թուրքիան գնեց ռուսական Ս-400 ԶՀ համակարգերը: Առաջին քայլը եղավ Թուրքիային Ֆ-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելը:

Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նրա՝ այս ամենի մեղավորը Օբամայի վարչակազմն է, քանի որ Թուրքիան դեռևս Օբամայի նախագահության ընթացքում էր ցանկություն հայտնել գնել ամերիկյան արտադրության «Պատրիոտ» համակարգերը, սակայն մերժում ստանալուց հետո դիմել էր Ռուսաստանին, որն էլ վաճառեց Ս-400-ները: