|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրոպայի խորհրդի Մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER) չորեքշաբթի քննարկելու է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը` կապված երկրի` Կիպրոսի ջրային տարածքներում հորատման աշխատանքների հետ:
COREPER-ի նիստի ժամանակ քննարկվելու է նաև Եվրոպական ներդրումային բանկի` Թուրքիայում ունեցած ֆոնդերն ու վարկերը կասեցնելու հարցը. հաղորդում է artigercek.com կայքը:
Հունաստանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եգիպտոսը, ԵՄ-ն և անդամ այլ երկրներ քննադատել են Թուրքիային 2 նավ ուղարկելու և որոնողական աշխատանքներ տանելու կապակցությամբ, իսկ Կիպրոսն «այդ գործողությունները որակել է որպես երկրի ինքնիշխանության խախտում»:
Էրդողանն էլ, իր հերթին, ճգնաժամի վերաբերյալ հայտարարել է. «Այս թեմայով աջից-ձախից կարող են անհանգստացնող ձայներ գալ, բայց այդ ձայները մեզ չեն կարող մեր ճանապարհից շեղել»: