|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
Մայիսի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում կարելի է համարել «սև գիշեր», քանի որ այդ օրը մի քանի ժամվա ընթացքում Դավթաշենում թալանվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ ու զարմանալի է, որ մինչ այժմ ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ, չեն կարողանում կամ չեն ցանկանում գողության համատարած այս դեպքերը բացահայտեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք Դավթաշեն 1-ին թաղամասում թալանել են 26-ամյա Ալեն Գ.-ին պատկանող «Range Rover», «Jeep», «Honda» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները։
Թալանել են նաև Դավթաշենում բնակվող 38-ամյա Վահե Ս.-ին պատկանող «Chery» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիները։ Թալանել են նաև Դավթաշենի բնակիչներ 45-ամյա Արտյոմ Ն.-ին պատկանող «RAV» և 38-ամյա Ֆլորա Ն.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների ապակիները։
Նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Մ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Գողը կամ գողերը նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 37-ամյա Վարդուհի Ե․-ին պատկանող «Honda» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ ապակիները։ Նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 39-ամյա Արթուր Հ․-ին պատկանող «Honda» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։ Նույն եղանակով թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 63-ամյա Հակոբ Գ.-ին պատկանող «Jeep» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։
Այդ օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 35-ամյա Դիանա Դ.-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։ Նույն եղանակով թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 66-ամյա Սամվել Հ.-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ գողություն և շորթում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով բոլոր թալանված ավտոմեքենաների վրա թողել են տելեգրամյան տարբեր հղումներ։