|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Անհայտ անձինք հարձակվել են Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Թիերի Բրետոնի վրա նրա բնակարանում. հայտնում է Интерфакс-ը:
Նշվում է, որ երկու զինված տղամարդիկ ներխուժել են բնակարան ուշ գիշերը, հարվածել նախկին նախարարին ու նրա կնոջը, այնուհետև փակել նրանց զուգարանում: Մի քանի ժամ անց նրանց հաջողվել է բացել դուռը և ոստիկանություն կանչել:
Հանցագործները գողացել են մոտ 1 հազար եվրո, նաև` զարդեր, մասնավորապես` 40 հազար եվրո արժողության թևնոց: