|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Երասխ ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ ճանապարհահատվածում անվտանգ երթևեկությունն ապահովելու և հնարավոր քարաթափման ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Աշխատանքների ընթացքում ճանապարհամերձ վտանգավոր հատվածից իրականացվել է մոտ 10 խմ քարային զանգվածի հեռացում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Գործողություններին մասնակցել են Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայողները, ինչպես նաև ԲՊ բաժնի պետը և նույն բաժնի ծառայակիցները։ Աշխատանքներին ներգրավվել են նաև «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի աշխատակիցները։
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության կարգախմբի աշխատակիցները՝ ապահովելով երթևեկության անվտանգ կազմակերպումը։