|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կիրակի օրը՝ օգոստոսի 27-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը շարունակել են Վրաստանի Բորժոմի կիրճում իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հայկական ուժերից հրդեհի մարմանը ներգրավվել է 1 մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, արձագանքելով Վրաստանի իշխանությունների օգնության խնդրանքին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) մեկնել է Վրաստան՝ աջակցելու Բորժոմի կիրճում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին: