|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:34-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 15:04-ին: Ամբողջությամբ այրվել են «Volkswagen», «ԶԻԼ-130» մակնիշների ավտոմեքենաները և «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարում՝ 120 հակ անասնակեր: