|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունվարի 27-ին, ժամը 15։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի ունեցած քարաթափման արդյունքում մոտ 18-20 խմ քարային զանգված հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և կողնակում։
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները Ճանշինի հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են քարային զանգվածը։
Ժամը 16։02-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։