Միասին կարող ենք
կարևոր
805 դիտում, 3 ժամ առաջ - 2026-05-17 10:52
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տալու մտադրություն ունի. Daily Mail

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տալու մտադրություն ունի. Daily Mail

«Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իր մտերիմներին հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին։

Daily Mail-ը գրում է, որ նա հասկանում է, որ ներկայիս քաոսը երկար չի կարող շարունակվել։ Նա պարզապես ցանկանում է դա անել արժանապատվորեն և այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում։ Նա ժամանակացույց կկազմի։

Ըստ աղբյուրի՝ Սթարմերը չի ցանկանում ռիսկի դիմել, քանի որ ընտրություններում պարտությունը չափազանց մեծ նվաստացում կնշանակի։

Ավելի վաղ 100 պատգամավոր կոչ էին արել Սթարմերին հրաժարական տալ՝ իշխող կուսակցության ընտրական ձախողումից հետո։