Միասին կարող ենք
կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-15 10:04
Քաղաքական

ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ»

ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի բուհական համակարգը տարեցտարի անկում է ապրում՝ զարգանալու փոխարեն։ Ե՛վ ուսանողների քանակն է նվազում, ե՛ւ ռեյտինգները չեն աճում։

Աշխարհում բուհերի ռեյտինգավորման տարբեր համակարգեր են գործում։ Օրինակ, QS բուհերի ռեյտինգավորման համակարգով (QS World University Rankings) ՀՀ բուհերից միայն ԵՊՀ-ն է ռեյտինգավորվել, այն էլ՝ ամենացածր կատեգորիայում՝ 1001-1200 նիշի շրջանակներում։

Ըստ այդ տվյալների, ակնհայտ է դառնում, որ վերջին 5 տարում ԵՊՀ-ն անկում է գրանցել, 2022 թվականին այն եղել է 800-1000-ի մեջ, իսկ 2024-ին զբաղեցրել է 901-րդ տեղը: Տարածաշրջանային բուհերի մեջ սա ամենավատ ցուցանիշն է:

Որպեսզի պարզ դառնա, նշենք, որ տասնամյակներ շարունակ միջազգային պատժամիջոցների տակ գտնվող իրանական բուհը՝ Թեհրանի համալսարանը, օրինակ, 322-րդն է աշխարհում: Ադրբեջանական երեք բուհ եւս ռեյտինգավորվել են՝ Բաքվի համալսարանը 688-րդն է: