|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այսօր՝ մարտի 11-ին, նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպումներ են ունենում Երևանի Ավան, Նոր Նորք և Էրեբունի համայնքների բնակիչների հետ:
ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը ելույթում հայտարարեց, որ Հայաստանին պետք է մի իրավիճակ, մի մոտեցում, որ լինի Հայաստանի, Արցախի, Սփյուռքի միասնություն: «Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին մենք ունեցանք բացառապես բացասական արդյունքներ, չկա մի ոլորտ որտեղ աճ գրանցած լինենք, բացի 3-4 ոլորտից»,- ասաց Մարտիրոսյանը, ապա հստակեցրեց, թե որ ոլորտների մասին է խոսքը, որտեղ, ըստ նրա, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին աճ է գրանցվել:
Ըստ նրա՝ աճ է գրանցվել արտագաղթի ոլորտում: «Միայն անցած տարի 48 հազար մարդ է արտագաղթել, երկրորդ աճը՝ արտաքին պարտքն է, մինչև տարեվերջ նախատեսված է 6,2 միլիարդի հասցնել այն»,- ասաց Մարտիրոսյանը: