|
Փոխարժեքներ
04 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը «Գազետա.ռու»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Զելենսկին, օգտագործվում է Ֆրանսիայի և Հայաստանի իշխանությունների կողմից՝ սեփական վարկանիշը բարձրացնելու և հասարակության ուշադրությունը «աղետալի պայմաններից» շեղելու համար։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը սխալ ընտրի իր պատմական ուղին, կարող է հայտնվել Ուկրաինայի նման իրավիճակում։ «Հարևան երկիրը ռիսկի է դիմում՝ իրեն որպես «ուտեստ» ներկայացնելով եվրոպական սեղանին», - նշել է նա։
Տոլմաչովը նաև պնդել է, որ Ուկրաինայի զինված ուժերին և տնտեսությանը աջակցելու մասին հայտարարությունները իրական բովանդակություն չունեն։ Ըստ նրա՝ Եվրոպան իրականում փորձում է հասկանալ, թե ինչ ռեսուրսներ կարող է «յուրացնել» Կիևից և Երևանից։
Նա ընդգծել է, որ նման նախաձեռնությունների հիմնական նպատակը «աչքակապություն» ստեղծելն ու «ամուր միասնության» պատրանք ձևավորելն է։ Սակայն, ըստ նրա, նման միասնությունը հնարավոր չէ, քանի որ Եվրոպան չի պատրաստվում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ուկրաինայի հետ հարաբերություններ կառուցել հավասարության հիման վրա։