|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ընտանիքների բազմաթիվ անդամներ, չնայած սպառնալիքներին և անվտանգային խնդիրներին, պատրաստ են մեկնել Բաքու և տեսակցել իրենց հարազատին, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում սա անհնար է կազմակերպել առանց պետական մակարդակում երկխոսության և երաշխիքների։ Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Խոսքը վերաբերում է, մասնավորապես, վիզաների ստացման և անվտանգ սահմանահատման գործընթացներին։
Եթե չլինի պետական աջակցությունը, ինքնուրույն միջոցներով ընտանիքների անդամները չեն կարող գտնվել Բաքվում։
Խնդրի մասին հրապարակային բարձրաձայնվել է, սակայն դրական պատասխան դեռ չկա»,-նշլել է Սահակյանը՝ մատնանշելով Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների փոխայցելությունները, երբ պետական մակարդակում երկխոսությունը հնարավոր է դարձրել դա։
«Կարծում ենք՝ այս մոդելը պետք է գործարկվի նաև ընտանիքների իրավունքների իրացումն ապահովելու համար։ Արձագանք չկա, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մեզ համար շատ կարևոր է տեսնել հենց ՀՀ իշխանությունների արձագանքը»,- ավելացրել է Սահակյանը։