|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած ադրբեջանցիների թիվը թարմացվել է, հայտնել է երկրի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի կայքը։ Այս մասին հայտնում է «Իրավունք»-ը։
Ըստ հրապարակման՝ ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած է ճանաչվել ընդհանուր առմամբ 4005 մարդ։ Նրանցից 3999-ը անհետ կորել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ ևս 6-ը՝ 44-օրյայի ժամանակ, ասված է կայքում։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից 2025-ի հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։