|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատների 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը:
Նա հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը հանդիպել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Այս պահին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է:
Նշենք, որ նրանք այսօր փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, քանի որ իրենք այդ գործով տուժողների իրավահաջորդներն են եւ շատ հարցերի պատասխաններ են ուզում ստանալ: