|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի 2-րդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանը հանդես կգա ազատ ոճի ըմբշամարտի «Real American Fighter» (RAF) 09 մրցաշարում:
Մարզական իրադարձությունը կկայանա մայիսի 30-ին՝ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։
Նրա մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քիլոն «Mugzy» Ջիմիսոնը։
Սա կլինի Ծառուկյանի արդեն հինգերորդ գոտեմարտը RAF-ում՝ վերջին հինգ ամսվա ընթացքում։
Նախորդ շաբաթ նա հաղթել էր Յուրայա Ֆեյբերին։
Աղբյուրը՝ Armsport։