Միասին կարող ենք
կարևոր
724 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 19:22
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ մրցավարներն օբյեկտիվ չեն գտնվել, ինչի պատճառով մեր որոշ մարզիկներ զրկվել են մեդալից։

«Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթն ավարտեց մեկ արծաթե մեդալով։ Դավիթ Չալոյանը դարձավ փոխչեմպիոն. թեպետ Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի ընկան անհասկանալի որոշումներով` 3։2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։ Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվեցին մեդալից։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անարդար որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն»,- նշված է հայտարարության մեջ։